Օրերս Երգի պետական թատրոնում կայացավ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի հեղինակային երեկոն, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Արթուր Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Էրիկը, Արամեն, Սոնա Շահգելդյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Արմոն, Նարեկ Բավեյանը, Մարթա Կիրակոսյանը, Անահիտ Շահբազյանը և այլք։ Blognews-ն իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։

Երեկոն վարում էին Գրիգոր Կյոկչյանն ու Մանե Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում Գրիգորն անկեղծորեն ասաց, որ չէր կարծում, թե հասունացել է հեղինակային երեկո ունենալու պահը, սակայն Արթուր Գրիգորյանն իրեն թև ու թիկունք է տվել։ «Արթուր Գրիգորիչն ինձ հավատացրեց, որ իմաստ ունի անել հեղինակային երեկո, դա ինքնանպատակ չի լինի, մարդիկ իսկապես գոհ կհեռանան»,- ասաց երգահանը։

Գրիգորն իր հանդիսատեսին էր ներկայացրել վերջին 2-3 տարիների երգերը։ Նրա խոսքով ընտրվել էին համեմատաբար նոր և հիթ դարձած երգերը։

Երեկոն լի էր անակնկալներով ու պրեմիերաներով։ Շատ բուռն ընդունվեց Գրիգորի և Սոնա Շահգելդյանի զուգերգը՝ «Զինվորը», որը նրանք կատարեցին Արթուր Գրիգորիչի նվագակցությամբ։ Այս երգը հուզեց բոլորին և արժանացավ հանդիսատեսի հոտնկայս ծափահարություներին։

Գրիգորը նշեց, որ երգիչները հեշտությամբ են համաձայնել մասնակցել միջոցառմանը։ «Ավելի հեշտ հաձայնեցին, քան ես պատկերացնում էի։ Ես ուղղակի խնդրեցի, չեմ վախենում այդ բառից, սակայն նրանք չէին էլ սպասում, որ ես խնդրեմ, սիրով համաձայնեցին, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց Գրիգերը, ում միայն  մի երգչուհի է մերժել, սակայն նա այդպես էլ չբացահայտեց, թե ով։

              

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Ֆլորա Աբգարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել