Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում 2015 թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե ինչ է լինելու կրճատված 797 ծառայողական ավտոմեքենաների հետ: 

«Նախարարություններում, որտեղ կրճատվել են այս մեքենաները, անառողջ աժիոտաժ է ստեղծվել, որ աշխատակիցներն են ուզում էժան գներով գնել դրանք: Ի՞նչ է լինելու՝ վաճառվելո՞ւ է, գումարները գնալո՞ւ են բյուջե, թե՞ էժան գնով վաճառվելու են աշխատակիցներին»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Զեկուցող, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Շատ անհարմար պատասխան կլինի, որ ես ասեմ՝ չգիտեմ… Չգիտեմ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ ի պատասխան ասաց, թե անհարմար է, որ չգիտի, ապա պնդեց իր հարցը. «Լավ արեցիք՝ օպտիմալացրեցիք, հետո՞»:

«Ճիշտն ասած չգիտեմ, բայց հավանաբար 2016թ.-ի պետական հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ կա կներկայացվի»,- պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել