Tert.am-ը գրում է.

Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, գրում է РИА Новости-ն:

Լոուչի ֆիլմը պատմում է այրիացած աշխատավորի մասին, ով կորցրել է գումար վաստակելու հնարավորությունն առողջական խնդիրների պատճառով:

Հիմնական մրցույթին մասնակցել է 21 ֆիլմ: Գրան-պրին ստացել է կանադացի Քսավյե Դոլանը՝ «Դա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար:

Լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին մրցանակ է հանձնել ռումինացի Քրիստիան Մունջիուին և Օլիվյե Ասայասին:

Լավագույն սցենարի համար մրցանակը հանձնվել է իրանցի Ասղար Ֆարհադիին՝ «Forushande» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը հասել է բրիտանուհի Անդրեա Առնոլդին:

Լավագույն դերասան մրցանակին է արժանացել Շահաբ Հոսեյնին՝«Forushande» ֆիլմում դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի` Ժաքլին Խոսեն՝ «Ma Rosa»-ում դերակատարման համար։

Կաննի կինոփառատոնն անցկացվել է Ֆրանսիայում մայիսի 11-22-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել