Untitled-2Երկու ալպինիստ՝ Նիդերլանդների և Ավստրալիայի քաղաքացիներ, ովքեր նվաճել են աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, զոհվել են գագաթից վայրէջքի ժամանակ լեռնային հիվանդության պատճառով, հայտնում է Associated Press-ը:

35-ամյա Էրիկ Առնոլդը, որը նվաճումն իրականացրել է ալպինիստների խմբի հետ, բավականին թթվածին է ունեցել, սակայն բողոքել է թուլությունից: Նա մահացել է նախքան ավելի ցածր վայր հասնելը:

Որոշ ժամանակ անց մահացել է ավստրալուհի Մարիա Սթրիդոմը, ում մոտ նույնպես եղել է լեռնային հիվանդության նշաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել