Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական Լիոն քաղաքում մի խումբ նկարիչներ համաշխարհային ռեկորդ են սահմանել ՝ ստեղծելով աշխարհի ամենաերկար կոմիքսը, որն ունի ավելի քան 1.6 կմ երկարություն:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, նմանատիպ նախկին ռեկորդը 2014թ. սահմանվել էր Նյու Յորքում: Այն ժամանակ կոմիքիսի երկարությունը կազմել էր 1.2 կմ:

«Մեր նկարած կոմիքսն ունի 1.625 կմ երկարություն: Այն սև ու սպիտակ է, ու պատկերված է Լիոնի թունելներից մեկի պատին»,-պատմել է նկարիչ Մաթյու Դիեսը:

Նա նաև մանրամասնել է, որ կոմիքսը պատմում է Լեա անունով  16-ամյա  մի աղջկա մասին, ով ճանապարհորդում է ժամանակի մեջ ու հետ գնում 10.000 տարով:

Այժմ նակարիչները սպասում են, որ Գինեսի գրքի ներկայացուցիչները պաշտոնապես գրանցեն իրենց սահմանած ռեկորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել