4254143Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների ներկա տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է TASS-ը:

«Ծրագրերում նույնիսկ մոտ հնարավորություններ չկան, որ Թուրքիան ԵՄ անդամ կդառնա մոտակա ժամանակներում,- ասել է Քեմերոնը,- Նրանք դիմում են ներկայացրել 1987 թվականին: Առաջընթացի նման տեմպերի պահպանման դեպքում նրանք հնարավոր է ԵՄ անդամ դառնան 3000 թվականին մոտ, եթե հավատալու լինենք ամենավերջին կանխատեսումներին»:

Քեմերոնի հայտարարությունը հնչել է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ ռեֆերենդումի կապակցությամբ ծավալված քարոզչության ամենաթեժ պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել