allida_v_vinograde_107Խաղողի հատիկների կեղևը հարուստ է պեկտինային նյութերով, որոնք, քերիչի նման ներգործելով աղիների պատերի վրա, օրգանիզմից դուրս են բերում ռադիոակտիվ տարրերը, թունավոր նյութերը:

Բացի դրանից, խաղողը պարունակում բազմաթիվ օրգանական թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը, ախորժակը, աղիների միկրոֆլորան և ստամոքսահյութի բաղադրությունը:

Խաղողը ազդում է արտազատական համակարգի վրա, ինչպիսիք են հիմնային հանքային ջրերը: Այն բարելավում է երիկամների գործառույթը, խոչընդոտում է քարերի առաջացմանը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմից աղերի և միզաթթվի դուրսբերմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել