новый коллаж Wnews.am-ը գրում է.

Երկարավուն դեմք ունեցող կանայք հաճախ ընդգծված, սուր ծնոտ ունեն։ Դեմքի նման կառուցվածքի դեպքում  սանրվածք ընտրելիս գլխավոր նպատակը դեմքի երկարությունը կրճատելն է եւ տեսողականորեն դեմքին լայնություն հաղորդելը։

Wnews.am-ը ներկայացնում է երկարավուն դեմք ունեցող աղջիկների համար համապատասխան սանրվածքները.

Խուսափեք բաց դեմքով բարձր սանրվածքներից, հավաքած, առանց մազափնջի սանրվածքից, առանց այտերի եւ ծնոտի հատվածում փարթամությամբ բարձր կարճ սանրվածքներից, առանց մազափնջի երկար եւ ուղիղ վարսերից։

st55_1

st55_11.jpg.pagespeed.ce.cn-1d7Vhdp

Կարճ վարսերի դեպքում.

Եթե սիրում եք կարճ վարսեր, ապա ընտրեք սանրվածքի այնպիսի ոճ, որը հնարավորություն կտա փաթաթել վարսերը, ընդգծել վարսերի կառուցվածքը դեմքի շուրջ։

Կարճ սանրվածքի բոլոր լուծումներն ավելի լավ է անել փարթամ տարբերակով։ Կարելի է մազափնջերը փաթաթել։ Կարճ կառեն գեղեցիկ կդիտիվի ուղիղ առջեւի մազափնջի հետ կամ թեք, երկարավուն չոլկայով։

st55_2.jpg.pagespeed.ce.unl-k0NF2s

st55_3.jpg.pagespeed.ce.G8DR7anfZr

st55_6.jpg.pagespeed.ce.8nLI2Cpfvl

Միջին չափի վարսերի համար.

Ուսերին հասնող վարսերը իդեալական տարբերակ են, եթե դրանք ճիշտ հարդարեք։ Ոչ մի դեպքում վարսերը մեջտեղից մի բացեք. այդպիսով տեսողականորեն երկարացնում եք դեմքը։

st55_9.jpg.pagespeed.ce.QYwZowrlQY

st55_14.jpg.pagespeed.ce.u9K4rIg6tV

Երկար վարսերի համար.

Ձեզ կսազեն ցանկացած տիպի փարթամ սանրվածքներ. խոպոպներ, լոքոններ եւ այլն։

st55_20.jpg.pagespeed.ce.bt0pWA9VyW

Երկարավուն դեմքին երկար վարսերը ոչ միշտ են սազում, քանի որ հակված են դեմքն ավելի երկարացնել, սակայն դա չի նշանակում, որ պետք է պարտադիր կտրեք վարսերը։ Դեմքը տեսողականորեն համաչափ դարձնելու համար կարող եք թեք կամ ուղիղ չոլկա կտրել։ Այս կերպ դեմքի երկարությունը կկոտրվի։ 

st55_21.jpg.pagespeed.ce.4FLoPuqCFK

st55_25.jpg.pagespeed.ce.W29iEfgpBU

Չոլկա.

Առջեւի մազափունջը ձեր իդեալական տարբերակն է։Կարելի է ասել, ձեզ կսազեն չոլկայի բոլոր տարբերակները։

st55_27.jpg.pagespeed.ce.h1lI0yhKr-

st55_31.jpg.pagespeed.ce.j3Qcu-tWj4

st55_29.jpg.pagespeed.ce.MF5FOAa_5C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել