pic1_kwՀանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը չի վախենում իրեն Աստված կոչելուց և նոր նախագիծ է պատրաստում, որով ուզում է փրկել ողջ մարդկությանը:

Ուեսթն արդեն մի քանի տարի է զբաղվում է դիզայնով: Վերջերս նա միտք է հղացել, որը «ավելի լավը կդարձնի մարդկության կյանքը ընդամենը հարյուր տարում»:

Նա ասել է, որ փոքր տարիքում սարսափելի նախանձում էր նրանց, ովքեր լավ էին հագնվում: Օգտագործելով իր գիտելիքները՝ Քանյեն պատրաստվում է ստեղծել մի բան, որ կհավասարեցնի մարդկանց: Նրան կօգնի ամերիկյան կոշիկի PaylessShoeSource դիսքաունթերը: Ռեփեր «առաքյալը» հայտարարել է, որ պատրաստվում է իր գիտելիքներն օգտագործել նորաձև թրենդների ոլորտում՝ ի նպաստ մարդկանց, որոնք չեն կարող իրենց թույլ տալ դիզայներական իրեր գնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել