Tert.am-ը գրում է.Ամերիկացի նկարիչ Էնդրյու Մայերսը ստեղծել է բացառիկ եռաչափ դիմանկար, որն իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ «տեսանելի» է կույր մարդու համար:

Ինչպես նշում է Boredpanda.com կայքը, դիմանկարում պատկերված է կույր Ջորջ Վուրցելը, ով շոշափելու միջոցով կարողացել է «տեսնել» իր իսկ դիմանկարի ամեն մի սանտիմետրը:
Նշվում է, որ նկարը պատրաստված է 4.000 մեխից, որոնք հատուկ գործիքով  ամրացվել են փայտյա տախտակին: Մայերսը մեխերն այնպիսի անհարթությամբ է ամրացրել, որ արդյունքում շոշափելու միջոցով կարելի է զգալ Վուրցելի դեմքի ամեն մի մասնիկը: Այնուհետև նկարիչը ձեռքով մեկ առ մեկ նկարել է մեխելի գլխիկներն այնպես, որ ստացվել է Վուրցելի դիմանկարը:

«Տեսնելով» վերջնական արդյունքը՝ կույր տղամարդը շատ է ոգևորվել ու ասել է, որ հավանում է Մայերսի աշխատանքը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել