Thomas+Tuchel+Bayern+Muenchen+v+Borussia+Dortmund+_6KWSsZu-F0lԴորտունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հիասթափված է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բավարիա»-ի դեմ խաղի արդյունքից:

«Արդյունքը տխրեցնում է և մտածելի տեղիք տալիս: Մենք կարող էինք հաջողության հասնել: «Բորուսիա»-ն հիանալի պաշտպանվում էր, սակայն ամեն ինչ չէր, որ ստացվում էր:

Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ին հիանալի ապագա է սպասվում»,- ասել է Տուխելը խաղի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0:0 հավով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպում են իրացրել «Բավարիա»-ի ֆուտբոլիստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել