photofacefun_com_1453390876(1)(1)Արևմտյան ԶՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Ջենիֆեր Լոպեսը մտադիր է երեխա որդեգրել: Life and Style լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Լոպեսն արդեն սկսել է փաստաթղթերի ձևակերպման գործընթացը:

Ասում են՝ նրա սիրելին՝ 29-ամյա պարողԿասպեր Սմարթն ինքն է առաջարկել երեխա որդեգրել: Սմարթը երեխա չունի, իսկ Ջենիֆերն արդեն նախկին ամուսնուց՝ Մարկ Էնտոնիից, երկու զավակ ունի՝ երկվորյակներ Էմման և Մաքսը:

Լոպեսը հավանություն է տվել Կասպերի առաջարկին նաև այն պատճառով, որ վախենում է երկրորդ անգամ հղիանալ, քանի որ առաջին հղիությունից հետո երկար ժամանակ չէր կարողանում վերականգնել իր կազմվածքը:

Լուրեր կան, որ այս ամռանը Ջենիֆեր Լոպեսը և Կասպեր Սմարթը կամուսնանան:

13092420_863610690448961_1072356690_n(1)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել