Tert.am-ը գրում է.

Ավստրալական LHD Lawyers իրավաբանական ընկերությունը Ռուսաստանի Դաշնության ու դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բազմամիլիոնանոց դատական հայց է ներկայացել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչպես նշում է The Guardian-ը, հայցը ներկայացվել է Malaysian Airlines  ավիաընկերության MH17 կործանված չվերթի զոհերի ընտանիքների անունից և 10-ական մլն դոլարի փոխհատուցում է պահանջում զոհվածների համար:

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը, որում եղել 298 ուղևոր՝ այդ թվում 28 ավստրալացի, կործանվել էր 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի այն հատվածում, որը գտնվում էր ռուսամետ անջատողականների իշխանության տակ: Նիդեռլանդների իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, ու օդանավը խփվել էր ռուսական  արտադրության «երկիր-երկինք» դասի հրթիռի միջոցով:

Հայտնի է, որ հայցը ՄԻԵԴ է ներկայացվել մայիսի 9-ին: Այն դրամական փոխհատուցում է պահանջում միայն զոհված ավստրալացիների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել