Tert.am-ը գրում է.

Forbes Club-ի վերջին հավաքի ժամանակ հայտնի ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանը հայտնել է, որ պատրաստվում է ժառանգությունից զրկել սեփական երեխաներին ու իր ողջ կարողությունն ուղղել բարեգործությանը:

Ինչպես նշում է Tatler-ը, իր որոշումը բացատրելիս միլիարդատերն ասել է, որ չի ցանկանում փչացնել երեխաների կյանքը և ուզում է, որպեսզի հետնորդներն այս կյանքում առանց իր կուտակած միլիարդների հասնեն մասնագիտական հաջողությունների:

«Ես նմանատիպ հրապարակավ հայտարարությունների մեծ սիրահար չեմ, սակայն պետք է ասեմ, որ ունեցածս ողջ կարողությունն ուղղելու եմ բացառապես բարեգործական կարիքներին: Ես մտադիր չեմ  երեխաներիս որևէ գումար փոխանցել»,-ասել է Ֆրիդմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատերն ունի 4 երեխա, սակայն դա չի խանգարում նրան համարվել Ռուսաստանի ամենացանկալի փեսացուներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել