elvisԼոս Անջելեսում հիմնադրված Julien’s աճուրդի տունը Նյու Յորքի կենտրոնում գտնվող Hard Rock Cafe-ում աճուրդ է իրականացրել՝ նվիրված երաժշտական արդյունաբերության հսկաներին, գրում է RIA Novosti-ն:

Աճուրդի են հանվել Էլվիս Փրեսլիի լուսանկարները, նրա ստորագրությամբ բանկային փաստաթղթերը և նրա համար նշանակված դեղամիջոցները, ինչպես նաև ոսկե մատանիներ, հագուստ, երաժշտական գործիքներ:

Փրեսլիի վերնաշապիկներից մեկը վաճառվել է 7․5 հազար դոլարով: Սև կոստյումը, որով Փրեսլին լուսանկարվել է 1961թ. փետրվարի 25-ին Մեմֆիսի Claridge հյուրանոցում ընդունելության ժամանակ, վաճառվել է 22․5 հազար դոլարով: «Փրեսլիի ոճով» այսօր հայտնի արևային ակնոցը վաճառվել է 22 հազար դոլարով: Նրա երկրպագուներից մեկը Փրեսլիի ներքնաշորը ձեռք է բերել 2․25 հազար դոլարով:

Ամենաթանկ լոտը երաժշտական գործիքներն են դարձել. Փրեսլիի առաջին դաշնամուրը վաճառվել է 140 հազար դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել