Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ճապոնիա կատարելիք այցի շրջանակում մտադիր չէ ներողություն խնդրել 1945թ. Հերոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության համար, հայտնում է gazeta.ru:

«Պատերազմների ժամանակ միշտ էլ բոլոր կողմերից անմեղ զոհեր են գրանցվում, և մենք պարտավոր ենք անել հնարավորինս աշխարհում խաղաղության ու հակամարտող կողմերի միջև երկխոսության ապահովման համար: Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զենքից մաքրելու ուղղությամբ: Սա այն հարցն է, որի շուրջ ես աշխատել եմ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր»,-ասել է Օբաման:

Նա նաև ընդգծել է, որ հատկապես պատերազմի ժամանակ երկրի ղեկավարները ստիպված են կայացնել շատ բարդ որոշումներ, որոնց ուսումնասիրման հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել