1436580569Միջերկրական ծովն ընկած EgtptAir ինքնաթիռը երկու տարի առաջ վանդալների թիրախ էր դարձել: The New York Times-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռի վրա քերված գրություն է եղել՝ «Մենք կկործանենք այս ինքնաթիռը»:

Գրության հեղինակները Կահիրեի օդանավակայանի աշխատակիցներն են եղել, որոնք կիսում են «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական խմբավորման հայացքները: Նախազգուշացնող այդ գրությունն այդպես էլ չեն ներկել:

Հայտնի է դարձել նաև, որ կործանված ինքնաթիռն ուղեկցել են անվտանգության երեք աշխատակիցներ, թեպետ սովորաբար երկուսն են լինում:

Ինքնաթիռի կործանման պատճառը, որտեղ գտնվել են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել