Ամերիկացի մասնագետները Նորսվելի Գլխացավի կենտրոնից համարում են, որ գլխացավը կարելի է հաղթահարել լուսային թերապիայի օգնությամբ՝ հայտնում է meddaily.ru-ն: Դա պարզ և արդյունավետ միջոց է: Նման մոտեցումը փորձարկվել է միգրենով տառապող 70 հիվանդի վրա:

Միգրենի գլխավոր ախտանիշներից մեկը համարվում է լույսի նկատմամբ մարդկանց զգայունության բարձրացումը: Ընդ որում, տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում օրգանիզմի և տհաճ զգացողությունների ընկալման վրա: Օրինակ՝ կապույտ լույսը բավականին ուժեղացրել է գլխացավը, իսկ կանաչը ընդհակառակը՝ նվազեցրել մոտավորապես 20 տոկոսով:

Գիտնականների խոսքով՝ միգրենի գրոհների ավելի քան 80%-ը կախված է մարդու լուսազգայունությունից: Ցավը և անհանգստությունը առաջ են գալիս շրջակա միջավայրի լուսային գամմայի փոփոխությունից: Դրանից ելնելով՝ հիմքեր կան ենթադրելու, որ լուսային թերապիան կարող է արագորեն և արդյունավետորեն մարդուն ազատել միգրենի նույնիսկ ամենաուժեղ նոպայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել