Tert.am-ը գրում է.
CNN հեռուստաընկերության արաբական տարբերակը մայիսի 21-ին հրապարակել է եգիպտական կործանված Airbus A320 ինքնաթիռի օդաչուի և Ցյուրիխի ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունը, որը գրանցվել է Շվեյցարիայի օդային տարածքով  թռչելու ժամանակ:
 
Ձայնագրության մեջ օդաչուն հանգիստ ձայնով ասում է. «Ողջույն, ողջույն, սա  EgyptAir 804-ն է, թռիչքի բարձրությունն է 370, ինքնաթիռային պատասխանատուի համարն է 7624»: Շվեյցարացի ավիակարգավարը հաստատում է, որ տեսնում է օդանավը ռադարի էկրանին:

Ավելի ուշ ավիակարգավարը հայտնում է օդանավի անձնակազմին, որ ինքնաթիռը փոխանցում է գերմանական ծառայությունների պատասխանատվության գոտի, որին ի պատասխան շնորհակալություն է հայտնում օդաչուն և բարի գիշեր մաղթում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել