Տարբեր ցեղախմբեր, ապրելով կողք կողքի, եթե անգամ բռնի չեն ձուլվում իրար, ապա միասնական մեկ ժողովուրդ դառնում են նաև այն ժամանակ, երբ համատեղ պատմություն են կերտում՝ միմյանց մեջ սերտաճեցնում մշակութային տարրերը, ունենում են միասնական պայքարի հերոսներ: Դրա վառ օրինակն են բուլղարացիները: Բուլղարիայի տարածքում ապրող բնիկ թրակիացիների մնացորդները՝ դարեր առաջ այդտեղ հաստատված հարավսլավոնական ցեղերի ու նորահայտ թյուրքական բուլղար ցեղի հետ համատեղ, մի քանի դար պայքարելով Բյուզանդական Կայսրության դեմ՝ կերտելով միասնական պատմություն, մշակութային առումով սերտաճելով իրար հետ՝ վերջիվերջո վերածվեցին մեկ միասնական ազգության՝ սլավոնական լեզվով ու «բուլղարացի» անվամբ:
Ադրբեջանը, որպես արհեստական գոյացություն՝ չունենալով սեփական պատմություն և մշակույթ՝ պետական մակարդակով կեղծում ու գողանում է իր տարածքում ապրած ու ապրող ժողովուրդների մշակութային տարրերը, կրթական մակարդակում արգելում բնիկ ժողովուրդներին՝ պահպանել իրենց լեզուն: Իսկ այդ ժողովուրդների զավակների լայն զանգվածներին մտածված բերելով ու զոհաբերելով հայ-ադրբեջանական ռազմագծում՝ առաջին հերթին ոչնչացնում է նրանց գենոֆոնդը, իսկ զոհվածներից՝ ստեղծում է միասնական «հայրենիքի» «հերոս» նահատակներ:
Որքան շուտ Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդները հասկանան սա, չտրվեն ադրբեջանական թյուրքերի ձեռքին գտնվող իշխանության վարած այս նենգ, ոչնչացնող ու իրենց ձուլող քաղաքականությանը, այնքան երաշխավորված կլինի նրանց գոյությունը հետագա դարերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել