Saltwater Brewery գարեջուր արտադրող ընկերությունը ստեղծել է փաթեթավորում, որը 100% ենթարկվում է կենսաբանական քայքայման՝ հայտնում է bugaga.ru-ն: Բացի այդ, այն ամբողջովին ուտելի է:

Անցած տարի ամերիկացիները խմել են 6.3 միլիարդ գալոն գարեջուր, որոնց 50%-ը եղել է թիթեղյա տարաներով: Փաթեթավորման պլաստիկ օղակների մեծ մասը վերջին հաշվով հայտնվել է օվկիանոսում, ինչը վտանգավոր է ծովային կենդանիների և թռչունների համար:

Այդ պատճառով Ֆլորիդայից գարեջուր արտադրողը որոշել է ստեղծել նոր փաթեթավորում, որը ոչ միայն անվնաս է շրջակա միջավայրի համար, այլ նաև ուտելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել