Ամեն անգամ, երբ մտնում եմ գրախանութ, հպարտությամբ զգում եմ Անկախ Հայաստանի հանդարտ, անառարկելի եւ այլեւս անշրջելի առաքելությունը Սովետական Հայաստանի եւ իր «աննախադեպ մշակութային ծաղկման» թշվառության նկատմամբ: Երբ տեսնում եմ Քանթի հայերեն թարգմանությունը՝ կատարված բնագրից, այլ ոչ թե ռուսերենից, երբ տեսնում են հայ գրողների ցայսօր անտիպ երկերի շքեղ եւ գիտական բարձր մակարդակով հրատարակությունները, երբ համեմատում եմ Մահարու «Այրվող այգեստաններ»-ի բարձրորակ հրատարակությունն ի տարբերություն աղճատված սովետական թշվառության....: Անկախ Հայաստանը շատ թերիներ ունի, ահռելի ճանապարհ ունի անցնելու, սովետական ռեւանշիստները, ընդդիմադիրի դիմակ հագած, մասնագիտացել են իրա ցանկացած դրսեւորում հայհոյել, երկիրն ամեն օր կործանել, իրենց վրայից պատասխանատվությունը գցել, իբր Սովետը տուտ նե պրիչյոմ, քսան տարի չկա, բայց Անկախ Հայաստանը ոչ թե կործանվում ա, այլ նոր ա դուրս գալիս կործանումից, որն էր Հայոց պատմության սովետական շրջանը: Գրախանութները վկա: Իհարկե, եթե գրախանութներ այցելում եք եւ գրքեր գնում եք: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել