Tert.am-ը գրում է.
Մայիսի 21-ին` ժամը 18:33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի բետոնե ծածկը փլուզվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.  տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում Բ. Հ.-ի ավտոտնակում տանիքը (12 քմ) փլուզվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1962 թ. ծնված Բ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և  կատարել կանխարգելիչ միջոցառումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել