Նախօրեին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները: Հարկ է նշել, որ վարչապետերի մակարդակով նման մասշտաբի հավաք Հայաստանում դեռևս չէր եղել, ՀՀ ժամանած ԵՏՄ անդամ երկրների պատվիրակությունները բավականին մեծ են եղել: Նիստի ընթացքում քննարկել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵՏՄ թեմային անդրադառնալիս հատկապես հետաքրքրական է այն, որը տևական ժամանակ շրջանառվում է ԵՏՄ նախագահող օղակներում: Խոսքը վերաբերվում է ԵՏՄ Ազատ առևտրային գոտի ստեծելուն, որի շրջանակում նախատեսվում է Միության համագործակցությունը Հարավ-Արևելյան Ասիայի մի շարք երկրների, այդ թվում` Հնդկաստանի և Իսրայելի հետ:

Դեռևս նախորդ մայիսին ԵՏՄ բարձր հանդիպման ժամանակ ԵՏՄ երկրների նախագահները քննարկեցին և վավերացրեցին Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին հարցը: Համագործակցությունն իր մեջ ներառում է գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները: Վիետնամն առաջին ասիական երկրներից է, որը չանդամակցելով ԵՏՄ կառույցին, ստորագրեց նման համաձայնագիր:

Այս ֆոնին փաստենք, որ այսօր ՀՀ և Վիետնամի միջև առևտուրը զրոյական է, բայց Վիետնամը մեծ երկիր է և կարող է Հայաստանի համար ծառայել որպես մուտք դեպի մեծ շուկաներ: Ասվածին հարկ է հավելել, որ Վիետնամը` լինելով ՀՀ-ի համար նոր տարածաշրջան` բավականին նպաստավոր և կարևոր շուկա կհանդիսանա հատկապես ոգելից խմիչքներ արտահանելու տեսնակյունից (գինի, կոնյակ, օղի, գարջուր) մանավանդ, որ վերջին շրջանում, ըստ կանխատեսումների` նաև առաջիկայում ՌԴ-ի շուկայում, ինչպես նկատվում է, դեռևս խնդիրները չեն հաղթահարվի: Ուստի ԵՏՄ առևտրային համագործակցության այս քայլը ՀՀ համար հնարավորության «պատուհան» է: Թեպետ ՌԴ-ում ներկայումս չկա հստակ ֆիքսված աճ, սակայն արդեն նշմարվում է որոշակի կայունություն, ինչը թույլ է տալիս գործարարներին առավել ակտիվ գործել ռուսաստանյան շուկաներում:

Բավականին լուրջ մակարդակի վրա է Ռուսաստան-Թաիլանդ համագործակցության գործընթացը: Ըստ էության, աշխատանքի սխեման կլինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին Վիետնամի հետ համանման համաձայնագրի կնքման դեպքում: Դա նշանակում է ԵՏՄ շրջանակում Թաիլանդի հետ ապրանքների առևտրի կարգավորում, ներդաշնակեցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական նորմերը։ Թայլանդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել միանալու ԵՏՄ-ին. այս մասին հայտնել է թագավորության ԱԳ նախարար Դոն Պրամուդվինաիին: Ասել է թե` հարցը նախապատրաստական փուլում է:

Ավելի վաղ Թայլանդի իշխանություններն արդեն գնահատել են ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակահարմարությունը, սակայն Բանգկոկից պահանջվում է որոշակի ժամանակ, որպեսզի այն իրականացնի անհրաժեշտ ներքին ընթացակարգերը և մտնի բանակցությունների մեջ:

Իսկ ահա Մեծ Մերձավոր Արևելքի մեկ այլ երկրի` Իսրայելի հետ ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի:

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկայում լուրջ քննարկել նաև Եվրասիական տնտեսական միության և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։

Հ.գ. Հնդկաստանը ևս ԵՏՄ-ի հետ հարաբերություններ կառուցելու և համագործակցելու լուրջ հայտ է ներկայացրել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել