Tert.am-ը գրում է.
Ավստրալական իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է մալայզիական Boeing-ի աղետի զոհերի 33 բարեկամների շահերը, Ռուսաստանի և երկրի ղեկավարության դեմ հայցով դիմել է Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարան, հայտնում է Reuters գործակալությունը:

Հայցը ներկայացվել է մայիսի 9-ին: Իրավաբանները մեղադրում են ռուսական իշխանություններին 2014 թվականի աղետի մեջ և 10 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջում յուրաքանչյուր զոհված ուղևորի համար:

«Կուալա Լումպուրից Ամստերդամ MH17 չվերթով թռչող Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը ընկել է Դոնեցկի շրջակայքում 2014 թվականի հուլիսի 17-ին: Ինքնաթիռում եղած 298 հոգի, որոնց մեծ մասը եղել են Նիդերլանդների քաղաքացիներ, զոհվել է: Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը կործանել է հրթիռը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել