Tert.am-ը գրում է.
Թուրքիայի բնակչությունը Ադրբեջանը համարում է իրեն ամենամետ երկիրը: Ինչպես հայտնում է Apa գործակալությունը, Քադիր Հաս համալսարանի անցկացրած հարցմանը մասնակցածների մեծ մասը նման կարծիք է հայտնել:

Հարցման մասնակիցների 59,3 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը Թուրքիայի բարեկամական երկիրն է: Համեմատած անցած տարվա հետ՝ կարծողների թիվը, որ Թուրքիան արտաքին քաղաքականությունում պետք է շարժվի Ադրբեջանի հետ միասին, բարձրացել է 18,7 տոկոսից մինչև 48,5 տոկոս:

Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնող տարածաշրջանը բնակչության 69,6 տոկոսն անվանել է Մերձավոր Արևելքի երկրները:

3 անգամ աճել է մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում Ռուսաստանը: Այդպես է կարծում բնակչության 34,9 տոկոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել