Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ։ 

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, քննարկվել են ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների ուսումնասիրությունների ընթացքի ու տարբեր մասնագիտական խմբերի կողմից կատարված աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր:

Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը նախորդել էր ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որից հետո ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները հանդիպել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել