Անգլիայի Նոթինգեմ կոմսությունում երկրի վերջին ծխախոտային ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը: Փորձագետների կարծիքով` Imperial Tobacco ընկերությունը հավանաբար կկենտրոնանա արևելաեվրոպական և ասիական շուկաների վրա, հայտնում է BBC-ն:

1972 թվականին կառուցված գործարանի վաճառքի մասին ընկերությունը հայտարարել է մի քանի ամիս առաջ: Imperial Tobacco-ն իր գործարանները աստիճանաբար տեղափոխում է այլ երկրներ, որտեղ աշխատուժը էժան է:

Արտադրության տեղափոխումը Գերմանիա և Լեհաստան կավելացնի ընկերության եկամուտը 320 միլիոն ֆունտով (464.2 միլիոն դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել