Անցյալ տարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող ցույցերից հայտնի դարձած Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը կրկին ակտիվացել են: Երեկ Ազատության հրապարակում Վաղինակ Շուշանյանի կողմից կազմակերպվել էր «հող հանձնողին հանձնենք հողին» խորագրով ակցիա, որը սակայն պսակվեց անհաջողությամբ: Ակցիային մասնակցում էին մի քանի քաղաքացի և Վաղինակը ստիպված եղավ բավարարվել լրագրողների հետ հարցազրույցով:

Կարծում եմ` բոլորս հիշում ենք անցյալ տարվա Բաղրամյանի ցույցերը և հատկապես դրանց վերջնական հանգուցալուծումը: Համառ պայքարը ու մոտ 10 օր տևած համախմբումը ավարտվեց նրանով, որ ցուցարարների մեծ մասը սկսեցին անվստահություն հայտնել Շուշանյանին ու Մաքսիմին` մեղադրելով ակցիայի տապալման և դրածո ուղորդվող ակտիվիստ լինելու մեջ: Հիշյալին հաջորդեցին մի քանի այլ ակցիաներ, որոնց հանգույցալուծումն էլ չտվեց սպասելի արդյունքը:

Հանրության շրջանում օբյեկտիվորեն կասկած է առաջացել, որ ցանկացած «թեժ» իրավիճակում իշխանությունը մարտի է նետում իր ծաղրածուներին:

Ինչպես տեսնում ենք, Մաքսիմը հիմա էլ ակտիվացել է Գառնիի պրոեկտում: Իհարկե, ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրել կամ վիրավորել, ուղղակի փաստերն եմ վերհիշում: Կարող է և համընկնումներ են... Ամեն դեպքում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել