Ֆրանսիայից Քուվեյթ չվերթի ժամանակ Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի անձնակազմը դադարել է պատասխանել Իտալիայի և Հունաստանի դիսպետչերների ազդանշաններին: Դրանից հետո հնարավոր ահաբեկչությունից մտահոգված՝ հունական Կրետե կղզու բազայից տագնապով օդ են բարձրացել 2 F-16 կործանիչներ՝ հայտնում է lenta.ru-ն:

Ուղևորները նկատել են իրենց ինքնաթիռն ուղեկցող կործանիչները և այդ մասին հայտնել բորտուղեկցորդներին: Անձնակազմի անդամները մտել են օդաչուների խցիկ՝ հարցը պարզաբանելու, սակայն տեսել են, որ վերջիններս քնած են, իսկ ինքնաթիռը թռչում է ինքնակառավարվող ռեժիմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել