«Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում», «Rex» գործակալությունների սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։


«Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նրանք այս կողմից այն կողմ են մղվում՝ այն դեպքում, երբ Հայաստանը հետևողական քաղաքականություն է վարում։ Նրանք մեկ ցանկանում էին Թուրքիային ներգրավել կարգավորման գործընթացում, մեկ՝ Գերմանիային, Գերմանիան եկավ՝ իր սցենարն առաջ քաշեց, որը ձեռնտու չէ ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին ձեռնտու չեն ամերիկացիները, նրանք արդեն ասում են՝ բոլոր բանալիները Մոկսվայում են, իսկ Մոսկվան ասում է, որ՝ «ոչ», բանալիները Մինսկի խմբի ձեռքում են։
Այսինքն՝ բաժանել են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու Ղարաբաղյան գործընթացը։ Ադրբեջանական դիվանագիտությունը չկարողացավ կոնվերտացնել իր ռեսուրսները քաղաքականության մեջ, իսկ հայերը՝ չունենալով ոչինչ, կարողացան պահպանել իրենց դիրքերը։ Դա փաստ է»,- ասել է Տարասովը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել