Լեհական «Աուշվից-Բիրկենաու» թանգարանում, որի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գտնվել է «մահվան ճամբար», հայտնաբերել են ոսկե զարդեր պարունակող կրկնակի հատակով անսովոր բաժակ: Այդ մասին Sputnik Polska-ին պատմել է թանգարանի մամլո կենտրոնի աշխատակից Պավել Սավիցկին:

«Բաժակում պահվել է ոսկյա մատանի և շղթա՝ փաթաթված կտորի մեջ այնպես, որ հարվածի ժամանակ դրանք չզնգան: Դրանց վրա դրոշմ կա, որոնք վկայում են այն մասին, որ այդ առարկաները պատրաստվել են Լեհաստանում մոտավորապես 1921-1931 թվականներին: Բաժակի հատակին նշված է քաղցրավենիքի կամ կակաոյի լեհական ֆիրմա»,- հայտնել է Սավիցկին: Նա ճշտել է, որ հավանաբար այդ բաժակը հրեական ծագմամբ լեհուհին, որն ավելի ուշ դարձել է հոլոքոստի զոհ պահել է «սև օրվա համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել