Ըստ մի շարք քրդական և արաբական աղբյուրների՝ արդեն առաջիկա օրերին կսկսվի «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության սիրիական կենտրոնակայանի՝ ալ-Ռակա քաղաքի ազատագրման գործողությունը: Նախօրեին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի ռազմական ինքնաթիռներից թռուցիկներ են տարածվել քաղաքի վրա, որոնց միջոցով կոչ է արվել ալ-Ռակայի խաղաղ բնակչությանն՝ անհապաղ կերպով լքել քաղաքը:
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ լիակատար մարտական պատրաստվածության են բերվել հարձակման գլխավոր օղակը հանդիսացող «Քրդական ժողովրդավարական միության»(Հալեպի նահանգի հյուսիս), «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ալ-Ռակա նահանգի հյուսիս) զինված ստորաբաժանումները, որոնց ցամաքային հարձակմանն աջակցելու է նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը. չի բացառվում նաև ռուսական օդատիեզերական միավորների մասնակցությունն ԻՊ-ի սիրիական կենտրոնակայանի ազատագրման գործողությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել