News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հանդեպ ընտրել է ռազմավարական համբերության քաղաքականություն, որպեսզի Մոսկվայի հետ սկսվի ռացիոնալ երկխոսություն:

«Վրաստանում գիտեն, որ զգացմունքները չեն հանգեցնի որևէ բանի: Մեր ուղին, որը համաձայնեցված է գործընկերների հետ, կայանում է հետևյալում. մենք զարգացնում ենք Վրաստանը, այն դարձնում ենք ավելի եվրոպական ու եվրատլանտյան: Մենք ունենք ռազմավարական համբերության քաղաքականություն, այդ քաղաքականության նպատակը Ռուսաստանին վերջնականապես մինչև ռացիոնալ քաղաքականության հասցնելն է»,- ասել է Վրաստանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել