Թուրքիայում մի շարք պատգամավորներ կկորցնեն անձեռնմխելիությունը: Այդ երկրի պառլամենտը հավանության է արժանացրել մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի նախագիծը: Օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կստորագրի Էրդողանը:
Նախագծին կողմ են քվեարկել օրենսդիրների գերակշռող մեծամասնությունը և այդ կապակցությամբ օրենքն այլևս կսկսի գործել առանց հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության:
Փաստորեն դրանից հետո Էրդողանի ձեռքերն ազատ կլինեն ընդդիմադիր պատգամավորներին պատժելու, ճնշելու և նրանց կառավարելի դարձնելու իր վաղեմի երազանքն իրագործելու համար:
Այդքանից հետո անհասկանալի են Արևմուտքի սիլիբիլիները թուրքերի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել