Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ կառավարության կողմից մեքենաների կրճատման փաստը խոշոր քայլ չի դիտարկում: Մհեր Շահգելդյանը սակայն չի ասում, թե ինչո՞ւ իրենք նման քայլերի չէին գնում, երբ իշխանության էին:
Ինչո՞ւ մենք չէինք լսում ՕԵԿ-ի բարձրաձայնումն այն մասին, որ անհրաժեշտ է մեքենաները կրճատել, ինչո՞ւ քաղաքացին չէր նկատում, թե ինչպես էր ՕԵԿ-ն աջուձախ կոտրում կոռուպցիոն սխեմաները:

Մեր երկրում բավականին հեշտ է ընդդիմություն խաղալը, կարելի է ոչինչ չընդունել ու պատասխան չտալ անցյալի արածի ու չարածի համար:

Հ.Գ. Օրինակը Մհեր Շահգելդյանի հայտարարությունն է, սակայն դա ամբողջական ՕԵԿ-ին պետք է վերագրել, մանավանդ, որ Շահգելդյանը այդ կուսակցության քիչ թե շատ ինտելեկտուալ դեմքերից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել