ՆԱՏՕ-ի արտգործնախարարները որոշում են ընդունել երկարացնելու ՆԱՏՕ-ի առաքելությունն Աֆղանստանում 2016 թվականից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

«Աֆղանական ազգային ուժերը քաջություն, վճռականություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորում, սակայն Աֆղանստանը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների։ Այդ իսկ պատճառով առաքելությունը կերկարացվի»,- ասել է Սթոլթեբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հաստատել է, որ դաշինքի երկրները մտադիր են ֆինանսավորել աֆղանական բանակն առնվազն մինչև 2020 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել