Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի գլխավոր դրոշը երեկ ժամը 17։30-ի սահմաններում դարձյալ չի դիմացել քամուն ու պատռվել է։


Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, դրոշի վերին՝ երկնագույն հատվածը պատռվել է ու ծովն ընկել։
Որոշ ժամանակ անց դրոշի մնացած մասն իջեցվել է։

Հատկանշական է, որ հյուսիս-արևմտյան քամու ուժգնությունը կրիտիկական չի եղել, այդ պատճառով էլ միջադեպի պատճառը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ դրոշն առաջին անգամ պատռվել էր փոթորկի հետևանքով, երբ քամու ուժգնությունը վայրկյանում 25-30 մետրի էր հասել։ Իսկ այս անգամ քամու ուժգնությունը չի գերազանցել 15մ/վրկ։

Դատելով ամենից՝ դրոշի վրա վնասված հատված է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել