Bussiness Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը, որը «Հարավային գազային միջանցք» նախագծի մասնակիցներից մեկն է, հուսով է 2020 թվականից սկսած գազի տարանցումից տարեկան ստանալ մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազ:

Վրաստանի վարչապետն այդ հայտարարությունը արել է Սալոնիկում «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) հունական հատվածի կառուցման հիմնարկեքի արարողության ժամանակ, որով ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպա:

TAP-ը 3460 կիլոմետր երկարությամբ «Հարավային գազային միջանցքի» բաղկացուցիչ մասն է՝ TANAP գազատարի հետ մեկտեղ: Ադրբեջանական գազը Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով կհասցնի Իտալիայի հարավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել