Այսօր Հայաստանը տոնում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 21 ամյակը: Հայոց բանակը իր պատմության ընթացքում բազում փորձությունների է հանդիպել, բայց միշտ պատվով և հաղթանակած է դուրս եկել ցանկացած իրավիճակից: 
Ցանկանում եմ իմ հարգանքի խոսքը հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել Հայոց բանակի կազմավորման ակունքներում, մարդկանց, որոնք սեփական կյանքի գնով նպաստել են բանակի հզորացմանը և կայունացմանը, որպեսզի ցանկացած քաղաքացի համոզված լինի, որ իր Հայրենիքը պաշտպանված է:
Ուզում եմ բոլորիս շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 21 ամյակի կապակցությամբ և մաղթել մեր զինվորներին և սպաներին բարի ծառայություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել