Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն կրկին հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դրա համար Մոսկվան պետք է իրագործի ավելի վաղ նախանշված մի շարք պայմանները։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Պատժամիջոցները սահմանվել էին ԵՄ 28 անդամների կողմից և լրանում են մինչ ամռան մեկնարկը։ Պե՞տք է դրանք չեղարկել։ Ես հստակ հայտնել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվա այցի ժամանակ, որ մենք ցանկանում ենք պատժամիջոցների չեղարկում, թեկուզ փուլային, բայց պետք է, որ իրավիճակը փոխվի… Իսկ ներկա պահին այն չի փոխվել։ Կան Մինսկի համաձայնագրեր, կա «նորմանդական ձևաչափ»։ Պետք են հստակ արդյունքներ, և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է իրենց ներդրումն անեն այդ արդյունքներին հասնելու համար»,- ասել է Էյրոն France 2 հեռուստաալիքի եթերում։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի թշնամին չէ։ «Դա մեր գործընկերն է, որի հետ կարող են լինել տարաձայնություններ»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել