Lurer.com-ը գրում է.

Մայիսի 20-ին լրանում է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերի 70 տարին: Հայուհին բացառիկ աստղերից մեկն է, որը միաժամանակ արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են «Օսկար», «Գրեմի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակները, որոնք նա ստացել է կինոյի, երաժշտական և հեռուստատեսային ինդուստրիայի բնագավառում կատարած աշխատանքի համար:

Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում է ահա արդեն ավելի քան 50 տարի, Շերը դարձել է երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ այն կատարողներից մեկը, որոնք առավել մեծ թվով ձայնագրություններ են վաճառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել