Ապրիլյան մարտերի ժամանակ տեղի ունեցավ մի բան, որի մասին դեռ երկար կարելի է մտածել: Ոչ, դա նռնականետով հակառակորդի մարտական ուղղաթիռ խոցելու փաստը չէ, այլ այն, որ 800 հեկտար տարածք գրաված կողմը զինադադար էր խնդրում , իսկ նույն 800 հեկտար կորցրած կողմի զինվորները անհամբեր սպասում էին պատերազմական վերջնական գործողությունների:
Այո, Ադրբեջանի զինված ուժերը՝ միայն ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում , կորցնելով 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ գրավեցին 8 կմ տարածք և սկսեցին տարբեր ամբոիններից հրադադար խնդրել: Անգամ երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի մակարդակով Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հետ քաշել ռազմական տեխնիկաները և սեփական զորքը , եթե հայկական զինված ուժերը խոստանան , որ կդադարեցնեն պատժիչ գործողությունները սահմանի երկայնքով: Մոտավոր հաշվարկով Ադրբեջանը այդ 8 կմ տարածքի համար տվեց մոտ 500 կորուստ , և մոտ 2000 վիրավոր:
Սակայն երևի որոշ մարդկանց կհետաքրքրի այն հարցը, թե ինչու՞ տարածքներ գրավող կողմը հրադադար խնդրեց: Եթե մարտերում հաջողությունը թեքվել էր Ադրբեջանի կողմը , ապա Արցախը պետք է հրադադար խնդրեր:
Ինչքան էլ փորձենք կարևորել ադրբեջանական բանակի կատարած աշխատանքը և մեղավորներ փնտրենք մեր բանակի ղեկավարության ու ինչու ոչ երկրի ղեկավարության մեջ, միևնույնն է Ադրբեջանի զինված ուժերը շատ լավ հասկանում են , որ 8 կմ-ի համար տալ այդքան վիրվարոներ ու կորուստներ, դա դեռ քաղաքցիական կորուստները չհաշված՝ գյուղեր , քաղաքներ և այլն, մի քիչ շատ է, շատ - շատ է , եթե համեմատենք ձեռք բերածը ու կորցրածը:
Այս ամենը կարելի է նաև ավելի հասկանալի լեզվով բացատրել: Ադրբեջանի զինված ուժերում զոհվածների մեծ մասը սպաներ կամ հատուկ ջոկատայիններ են , որոնց ձեռք բերելու կամ Թուրքիայում և ԱՄՆ-ում վերապատրաստման ուղարկելու համար Իլհամը ահռելի գումարներ է ծախսում, նրանցից ցանկացածի կորուստը մեծ վնաս է տալիս Ալիևի բյուջեին , քանի որ զոհվելու դեպքում նրանք չեն կարողանում իրենց վրա ծախսած գումարները արդարացնեն: Մեկ վերապատրաստված սպան արժե մի քանի հազար դոլար, որը կամ պետք է իր գիտելիքները օգտագործի տարածքներ գրավելու համար , կամ այդ գիտելիքները տա իր ենթակայության տակ գտնվող զինվորներին և բարձրացնի նրանց մարտունակությունը: Սա առաջին կետն է, ըստ որի Ադրբեջանի նախագահը հրադադար խնդրեց:
Երկրորդ կետը դա գյուղերի բնակեցմանն է վերաբերվում: Ադրբեջանի բոլոր գյուղերը շատ խիտ են բնակեցված, ինչպես մուսուլմանական բոլոր գյուղերը: Ամեն կրակոցի ժամանակ ադրբեջանական գյուղերը մի քանի անգամ ավելի շատ էին տուժում , քան հայկական գյուղերը: Եթե ադրբեջանական հրետանու կրակոցի 5 հատից մեկն էր հասնում արդյունքի, ապա հայկական կրակոցներից 5 հատից չորսն էր հասնում արդյունքի: Այսինքն այդ գյուղերի ավերումը, դրանց դատարկումը և այլ վնասները անհամեմատելի էին գրաված տարածքների հետ: Ի վերջո ժողովրդին պետք է պատասխան տրվեր , թե այդ ամենի համար, իսկ ադրբեջանական զինված ուժերը այդքան վստահ չէին , որ կարող են երկար պահել գրաված տարածքները , քանի որ արդեն մի քանիսը կորցրել էին:

Ես վստահում եմ հայ զինվորներին ու հավատում եմ , որ շուտով այդ 800 հեկտարը նորից կազատագրենք: Մենք անպիտան տարածքներ չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել