No featured1973թ. Չիլիում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում Ավգուստո Պինոչետն իշխանության եկավ: Հեղաշրջման ժամանակ սպանվեց Չիլիի նախագահ Ալյենդեն: Պինոչետը Չիլիում հաստատեց դասական բռնապետություն: Պինոչետի իշխանության առաջին ամիսներին շուրջ 40 հազար մարդ ձերբակալվեց, որից 3 հազարը գնդակահարվեց: Շատերը ենթարկվում էին խոշտանգումների, իսկ մյուսներն էլ՝ ուղղակի անհետ կորչում: Պինոչետի ռեժիմը ճնշում էր այլախոհության յուրաքանչյուր դրսևորում:

Երկրում համատարած տիրումէրվախի մթնոլորտ: Խորն անվստահության մթնոլորտ էր ստեղծվել հասարակության շրջանում: Համատարած տեռորի մթնոլորտում մարդիկ չէին վստահում միմյանց: Երբ մարդիկ վախեցած են լինում, ապա նրանց հեշտ կառավարելի են դառնում: Պինոչետի ռեժիմը շուրջ 10 տարի միայն տեռորի, գնդակահարությունների և հետապնդումների մեթոդներով էր գործում:

1983թ. երկիրը բախվեց տնտեսական ճգնաժամի խնդրին: Երկրում շեշտակիորեն աճել էր գործազրկությունը: Այնկազմում էր շուրջ 30 տոկոս: Չիլիի հասարակական կյանքում բեկումնային շրջան սկսվեց: Մարդիկ հասկացել էին, որ այլևս կորցնելու ոչինչ չունեն և պատրաստ էին ռեժիմի դեմ բացահայտ առճակատման գնալ: Երկրի հասարակական ակտիվ զանգվածի փոքրաթիվ և ողջ մնացած ներկայացուցիչները սկսեցին մտածել զանգվածային, հրապարակային միջոցառումների մասին: Ընդվզման առաջին դրսևորումը տեղի ունեցավ չիլիական Անդերրի հանքավայրերում, երբ հանքափորներնիրենց առաջնորդ Ռուդոլֆ Սեգեդի գլխավորությամբ, որոշեցին գործադուլսկսել: Ընդհանրապես,հանքափորությունը այդ շրջանի Չիլիի ամենաեկամտաբեր մասնագիտություններից մեկն էր: Քսանինը տարեկան Ռուդոլֆ Սեգեդեն մասնագիտությամբ հաշվապահ էր և  «Արհմիությունների ազգային կոնգրեսի» նախագահն էր: Վերջինիս կոչին ի պատասխան՝ համազգային գործադուլ կազմակերպվեց: Գործադուլից մեկ շաբաթ առաջ կառավարական զորքերը շրջապատեցին հանքավայրերը: Արդեն պարզ էր, որ իշխանությունն արյան մեջ խեղդելու էր այդ ըմբոստությունը: Ընդդիմությունը ստեղծված իրավիճակում ռեպրեսիվ մեքենայի հետ բախումից խուսափելու համար պետք է կարողանար արագորեն մանևրել: Ուստի, ստիպված փոխեցին իրենց ընտրած մարտավարությունը: Գործադուլի մեկնարկման օրը համազգային հանրահավաք է հայտարարվում: Մինչ հանրահավաքը կսկսվեր նրանք կարճ ժամանակահատվածում պետք է շարժման մեջ ներգրավեին նաև մնացած արհմիությունների աշխատակիցներին և ամբողջ երկրին:Բողոքի ակցիայի օը մարդիկ քայլում էին Սանտյագոյի փողոցներով գդալներով հարվածելով դատարկ կաթսաներին: Ակցիայի հաջորդ օրնամբողջ Չիլին էր խոսում տեղի ունեցածի մասին: Երկրում միասնականության մթնոլորտ էր ձևավորվում: Մարդիկ սկսում էին հավատալ սեփական ուժերին: Ակցիայի հաջորդ օրը ընդդիմադիր առաջնորդները խորհրդակցության ժամանակ որոշեցին այդպիսի ակցիաներ կազմակերպելամեն ամիս:

Դա տևեց մոտ 9-10 ամիս: Իշխանությունները հայտնվել էին փակուղու առջև, քանի որ գործընթացները բացառապես խաղաղ բնույթ էին կրում: Հանրահավաքները գնալով ավելի մարդաշատ էին դառնում, և մարդիկ սկսել էին հավատալ, որ ցույցերը կարող են ինչ-որ բան փոխել: Իրականությունը լրիվ այլ էր: Իշխանությունը սկսեց դաժանորեն ցրել այդ հավաքները, սակայն մարդիկ այլևս չէին վախենում: Օգոստոս ամսին Պինոչետը նոր վարչապետ նշանակեց: Դա Սերխիո Խարպան էր, որին հանձնարարված էր երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այնուամենայնիվ, հենց նույն օրը մայրաքաղաքմտանմ կառավարական զորքերը: Իշխանությունը դաժանորեն ցրեցօգոստոսյան հավաքները, որի ժամանակ 80-ից ավել մարդ սպանվեց:

Երկիրը կանգնած էր համընդհանուր ապստամբության շեմին: Չիլիական կաթոլիկ եկեղեցին պատրաստակամություն հայտնեց միջնորդ հանդիսանալ ընդդիմության և իշխանության միջև: Նոյեմբեր ամսին Պինոչետը տոնում էր իր տարեդարձը և այդ ժամանակ նա վարչապետին հրամայեց դադարեցնել ընդդիմության հետ երկխոսությունը: Նա վստահէր, որ արդեն իսկ բավարար չափով զիջումներ են կատարվել: Երկրում վերացվել էր գրաքննությունը և կային որոշակի քաղաքական ազատություններ: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն գտնում էին, որ որևէ ձեռք բերում չկա: Ռեժիմն շարունակում էր դաժանորեն  ցրել հավաքները: 1985թ. նոյեմբեր ամսին 500 հազար մարդ դուրս էր եկել փողոց: Ընդդիմության առաջնորդներից Գաբրիել Վալդեսը ելույթ էր ունենում «Ազգային համաձայնություն» հասարակական միավորուման անունից, որն իր մեջ ներառում էր կաթոլիկ եկեղեցին և 11 ընդդիմադիր կուսակցություններ: Գաբրիել Վալդեսը ժողովրդին կոչ էր անում աջակցել «Ազգային համաձայնությանը», այլապես երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվեր: Իշխանությունների դաժանությունները և երկրում առկա տնտեսական ճգնաժամը լրջագույն ազդակ կարող էին հանդիսանալ քաղաքացիական պատերազմի բռնկման համար: Իրավիճակը սարսափելի էր հատկապես մարզերում, որտեղ մարդիկ բացեիբաց դուրս էին գալիս ռեժիմի դեմ: Չիլիական ոստիկանությունն այդտեղ գործում էր առավել դաժան, քան մայրաքաղաք Սանտիագոյում: Մարզերում մարդկանց ձերբակալում էին տասնյակ հազարներով: Ձերբակալվածների քանակը այնքան մեծ էր, որ հարցաքննությունները և հետագա գործողությունները կատարում էին մարզադաշտերում: Շատերը դատապարտվում էին առանց պատճաշ դատական գործընթացի: Ձերբակալվածներից ոմանք մահապատժի էին ենթարկվում հենց մարզադաշտերում, իսկ ոմանք էլ անհետ կորում էին:

426436c01cf4ec21f5c07b5a49f23d95

Ռեպրեսիաներն այն մասշտաբի էին հասել, որ նույնիսկ կաթոլիկ եկեղեցին խստորեն դատապարտում էր Պինոչետի իշխանությանը: Հոգևորականները դուրս էին գալիս փողոց ընդդեմ ընդդիմադիրների առևանգումների, խոշտանգումների և սպանությունների: Զանգվածային միջոցառումները վերածվում են ոստիկանության հետ բախումների թատերաբեմի: Ոստիկանությունը դաժանորեն ցրում էր հավաքները, իսկ շարժման ռադիկալ տարրերը երիտասարդների և ուսանողների գլխավորությամբ անհավասար մարտերի մեջ էին մտնում ոստիկանների հետ: Այդ ամենն արձակում էր Պինոչետի ձեռքերը և ռեպրեսիվ մեքենան ավելի ուժգին էրսկսում գործել: Միաժամանակ հանրության շրջանում խիստ քննադատության էր ենթարկվում ընդդիմությունը, քանի որ նա, ի հեճուկս սարսափելի բռնաճնշումների, ընտրել էր պայքարի խաղաղ ուղին: Հասարակության շրջանում լուրջ դիսկուրս էր ծավալվում զինված պայքար սկսելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ընդդիմության ներկայացուցիչները գտնում էին, որ պայքարի խաղաղ միջոցները դեռևս իրենց չեն սպառել: Նրանցից շատերը ուսումնասիրել էին մինչ այդ եղած միջազգային շարժումների փորձը և հանգել էին այն պարզ եզրակացության, որ զինված պայքարն էլ ավելի կխոչընդոտեր նպատակների իրականացմանը:

Իրավիճակն ավելի էր բարդանում: Իշխանության ռեպրեսիվ ապարատի ուժեղացման հետ մեկտեղ ավելի էր վատացել երկրի սոցիալական վիճակը: 1986թ. ամռան վերջին Չիլին կանգնած էր լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի վտանգի առջև: Այդ շրջանում հատուկ ծառայությունները պարտիզանական խմբերից մեկի մոտ հսկայական քանակությամբ զենք զինամթերք էին հայտնաբերել: Պարզ էր, որ բռնապետի դեմ ինչ-որ գործողություն էր նախապատրաստվում: Մի քանի շաբաթ անց լեռնային ճանապարհների վրա պարտիզանները հարձակվեցին Պինոչետի ավտոշարասյան վրա: Արդյունքում 4 մարդ սպանվեց, սակայն Պինոչետը ողջ մնաց: Վերջինս երեկոյան հայտնվեց հեռուստաէկրաններին և այդ ժամանակ իր ինքնավստահ կեցվածքը ֆետիշացրեց իր անխոցելիության մասին շրջանառվող միֆը: Հասարակության շրջանում կրկին ակտիվացավ զինված պայքարի անցնելու թեման:

Ընդդիմությունը կանգնած էր լրջագույն երկընտրանքի առջև: 1988թ. վերջին Պինոչետը որոշեց պլեբեսցիտ անցկացնել իր իշխանությունը երկարաձգելու համար:  Չիլիացիները հնարավորություն ունեին կողմ կամ դեմ քվեարկել առաջարկվող նոր նախագծին, ըստ որի Պինոչետը ևս 8 տարի շարունակելու էր պահպահել իր իշխանությունը: Պինոչետը բավականին ինքնավստահ և կտրված էր հասարակությունից: Նա չէր կասկածում իր հաղթանակի հարցում: Ընդդիմությունը, որը վերջին 5 տարիներին բավականին թրծվել էր, հասկանում էր, որ այդ հնարավորությունը պետք էր օգտագործել: Ընդդիմության անդամները գտնում էին, որ դա եզակի հնարավորություն էր և լավ պատրաստվելու դեպքում հնարավոր էր լինելու հաղթել ռեժիմին: Կային նաև այնպիսինները, որոնք երկմտում էին ռեժիմի կողմից իրականացվող միջոցառմանը մասնակցելու արդյունավետության հարցում, սակայն վերջիվերջո տեղի տվեցին, և ընդդիմությունը միասնականորեն դուրս եկավ ամենակարևոր ճակատամարտին: Ընդդիմադիր հազարավոր ակտիվիստներ երիտասարդների և ուսանողների գլխավորությամբ քարոզչական թղթերով և պոստեռներով զինված այցելում էին մարզեր և մարդկանց բացատրում, որ առանց սեփական կյանքի համար վախենալու պետք է գնալ և քվեարկել «Ոչ»: Քարոզիչներին սկզբնական շրջանում մարդիկ թերահավատորեն էին մոտենում, քանի որ ինչպես նշեցինք, համատարած տեռորի պայմաններում հասարակության անդամների միջև վստահությունը բավականին թույլ էր: Այնուամենայնիվ, շատ կարճ ժամանակ անց ընդդիմադիր ակտիվիստները և նրանց գաղափարները մեծ մասսայականություն սկսեցին ձեռք բերել հասարակության շրջանում:

Չիլիում այդ շրջանում ընդունվեց օրենք այն մասին, որ յուրաքանչյուր կուսակցություն, որը կունենա 35 հազար  ստորագրություն և կգրանցվի, կարող է դիտորդներ ունենալ ընտրատեղամասերում, ինչպես նաև օրական 15 րոպե անվճար եթերաժամանակ: Սա բացառիկ հնարավորություն էր ընդդիմադիրների համար. նրանք հնարավորություն ունեին մեծաքանակ լսարան ձեռք բերելու և վերջիննրիս հետ շփվելու: Ընդդիմադիրները հեռուստաեթերը փայլուն կերպով օգտագործեցին: Վերջիններիս ամենամեծ փաստարկները մարդու իրավունքների համատարած և սարսափելի խախտումներն էին: Քարոզարշավի ընթացքում պլանավորվում էր ներկայացնել տեսահոլովակներ, որոնք ցույց կտաին այդ սարսափելի դեպքերը: Այնուամենայնիվ, ընդդիմության ամերիկացի խորհրդատուներն առաջարկեցին քարոզչության այլ միջոց: Նրանք գտնում էր, որ քարոզչության շեշտը պետք է դրվեր ոչ թե բացասականի, այլ դրականի վրա: Մարդիկ պետք է կտրվեին առօրյա բացասական իրականությունից և դրական լիցքերով լիցքավորվեին: Պետք էր մշակել նոր ռազմավարություն, որը  ուղղված կլիներ ոչ թե սարսափելի անցյալը ցույց տալուն, այլ լուսավոր ապագան նախագծելուն: Եվ դա արվեց: Քարոզչական հոլովակներում մարդիկ երգելով, պարելով, ժպտալո կոչ էին անում գնալ և «Ոչ» քվեարկել հանուն բռնապետական ռեժիմի ավարտի և Չիլիի  բարգավաճման:

no

Փորձը ցույց տվեց, որ քարոզչական այդ եղանակը բավականին արդյունավետ եղավ: Մարդիկ յուրաքանչյուր օր շտապում էին տուն, որպեսզի կարողանաին տեսնել այդ հոլովակները, քանի որ այդ կարճ ժամանակահատվածու նրանք կարողանում  էին հավաստի տեղեկատվություն ստանալ: Քարոզչության շրջանում առաջին անգամ հեռուստատեսությամբ բանավեճերի ժամանակ խոսվեց խոշտանգումների, անհետ կորածների և գնդակահարությունների մասին:

1988թ. սեպտեմբերի 5-ին հանրաքվե անցկացվեց: Ընդդիմությունը նախապես մշակել էր ձայների վերահսկման սեփական մեխանիզմը, որի շնորհիվիրենք կարողանում էին համակարգչով ստանալ ընտրատեղամասերի արդյունքները: Երեկոյան պարզ դարձավ, որ «Ոչ»-ը հաղթել է: Անկախ ռադիոկայանները հայտնում էին արդյունքների մասին: Պինոչետից որևէ լուր չկար: Նա փակվել էր նախագահական նստավայրում: Կեսգիշերինուժային կառույցների ղեկավարները ժամանեցին նախագահական նստավայր: Ծովային նավատորմի ղեկավար Ֆեռնանդո Մատեյը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաղթել է «Ոչ»-ը: Պինոչետը պարտվեց: Հաջորդ օրը Սանտիագոյի փողոցներում հարյուր հազարավոր մարդիկ տոնում էին ժողովրդի հաղթանակը:

 

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել