Ցելյուլիտը տհաճություն է պատճառում յուրաքանչյուրին։ Այն դարձել է կանանց գեղեցկությանը խանգարող առաջին խնդիրներից մեկը։ Ցելյուլիտն առաջանում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում մարմնում շարակցական հյուսվածքների և ճարպերի անհավասարակշռություն։

 

Ցեյլուլիտի առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնները, սննդակարգը, կենսակերպը և գենետիկան։ Ցելյուլիտ ունենում են ոչ միայն գեր, այլ նաև նիհար մարդիկ։

Բնական միջոցները կարող են կանխել կամ գոնե մեղմել ցելյուլիտը։ Ցելյուլիտի դեմ պայքարում կարող է օգտակար լինել խնձորի քացախը։

Անհրաժեշտ է պատրաստել քացախաջուր՝ 250մլ ջրին ավելացնելով 2 ճաշի գդալ քացախ, և խմել այն ամեն օր։ Ժամանակի ընթացքում կնկատեք, որ ցելյուլիտը հարթվում է։

Ցելյուլիտի դեմ պայքարում շատ օգտակար է նաև խոզանակով չոր մերսումը։ Անհրաժեշտ է համապատասխան խոզանակով շրջանաձև մերսումներ կատարել խնդրահարույց հատվածներում։

Այն խթանում և կազդուրում է մաշկը՝ կանխելով ցելյուլիտի առաջացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել