...Какая страна и нация, такие и герои....

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ապացուցեց, որ թքած ունի ոչ միայն սեփական ժողովրդի, այլ նաև այդ կեղծ երկրի «ազգային հերոսների» վրա։

Ըստ Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի հեքիաթների ՝ այդ «երկրի» զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներ, մայոր Սամիդ Գյուլաղա օղլը Իմանովն ու փոխգնդապետ Մուրադ Թելման օղլու Միրզայեվը, ապրիլյան մարտերի ժամանակ, մեր բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի 50 տոկոսի ոչնչացման և այլ «քաջությունների» համար հետմահու «արժանացել են» « ազգային հերոս» կոչմանը, սակայն չգիտես ինչու՝ Իլհամը չբարեհաճեց պետական բարձրագույն պարգևները անձամբ հանձնել «զոհված հերոսների» հարազատներին և նրա փոխարեն այդ մեդալները՝ այն էլ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ, հարազատներին հանձնեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Եթե այդ «երկրի» զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը արհամարում է էլիտար «ազգային հերոսների» հարազատներին, ապա կարելի է ենթադրել, որ մնացած «շարքային շահիդների» հարազատներին մեդալներն ու շքանշանները պաշտպանության նախարարության կողմից ուղարկվում են по пути ՝ կամ չեն էլ ուղարկում...

Արցախի պետական սահմանը պաշտպանելիս բացառիկ խիզախություն և քաջություն ցուցաբերած մեր զինծառայողների մի մասը (..շարքայիններ, սերժանտներ, գնդապետներ..)՝ Հայաստանի ու Արցախի Նախագահների կողմից պարգևատրվել են մարտական հենակետերից մեկում, իսկ հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի «Ոսկե արծիվ» շքանշանը, Բակո Սահակյանը հերոսի հորն է հանձնել Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել