Պառլամենտական աշխատանքային օրվա ավարտը գունազարդվեց ընդդիմադիր սեկտորի մինի բախումներով:

ԱԺ-ում արդեն երկրորդ օրն է՝ քննարկվում էր ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին հաշվետվությունը: Պատգամավորների ելույթների ժամանակ տարբեր քննադատական և գովերգող ճառեր հնչեցին:

Միքայել Մելքումյանն իր խոսքում կարևորեց ԿԲ դերը՝ գնաճի նպատակադրման և ֆինանսական կայունության առումով։

Մ.Մելքումյանի ելույթից հետո ԱԺ կենտրանական ամբիոնում ՀԱԿ քարտուղարն էր: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը տնտեսագետ ու ֆինանսիստ չէ, սակայն տարրական թվաբանություն գիտի և մասնավորեցրեց, թե` «2015 թվականին ՀՀ դեֆիցիտը կազմել է 242 մլն դրամ, որ կազմում է ՀՆԱ-ի 4,8 տոկոսը, իսկ պետական պարտքը, ինչպես նշեց Պավել Սաֆարյանը, կազմում է 51 տոկոսը: Ստացվում է՝ որ ՀԲ-ի կողմից պետպարտքի թույլատրելի երկու սահմանագծերն անցել ենք»: Մ.Մելքումյանը տեղից մասնագիտական որակումներ հնչեցրեց: Չանսալով երբեմնի հրապարակային ցույցերի կոլեգային` Ա.Մանուկյանը փաստեց. «2016թ. պետբյուջեի նախագծում, հարգելի Մելքումյան, ուշադիր ֆիքսեք, նախատեսված է 190 մլդ դրամի դեֆիցիտ, որը 144 մլդ-ից բավականին տարբերվող թիվ է: Մի ժամանակ ընդդիմադիր էինք, հիմա այն կողմի (նկատի ունի իշխանություններին) փաստաբանն եք:

Մ.Մելքումյանը վարման կարգով հակադարցեց Ա.Մանուկյանին. «Ընդդիմադիր լինելը կրոնական սեկտա չէ, որ միայն դրան հավատարիմ լինես, կան գիտական հստուկ բանաձևներ և սկզբունքներ, որոնք անշեղելի ու աքսիոմատիկ ճշմարտություններ են»:

Հ.գ. Երբեք մի ասա երբեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել