Ադրբեջանական մամուլը պրպտում ու գտնում է ռուս՝ նավթ ու խավիար սիրող, քաղաքագետների ու տարածում է նրանց բարբաջանքները: Արդեն մի քանի անգամ ադրբեջանական մամուլում կարդում եմ հետևյալ վերնագրով նյութ՝ Հայաստանը պատրաստ է հանձնել 5 շրջան, կամ Հայաստանը պատրաստ է հանձնել Ղարաբաղը: Նյութը բացելուց հետո պարզ է դառնում , որ խոսում է ինչ-որ ալկաշ ռուս քաղաքագետ ու նյութի մեջ խոսվում է միայն Սերժ Սարգսյանի մասին, որ նա պատրաստվում է հանձնել Արցախի մի մասը կամ հենց Արցախը: Մի քանի տարի առաջ էլ խոսում էին , որ շուտով պայմանավորված լայնամաշտաբ գործողություններ են սկսվելու ու դա լինելու է, որպես թատրոն , որպեսզի Ադրբեջանը մի քանի շրջան վերցնի: Տարիները անցան , թե երկրների ղեկավարները ինչեր պայմանավորվեցին ես չեմ կարող ասել, բայց փաստը այն է , որ Ադրբեջանը ոչ մի շրջան չվեցրեց /8 կմ-ն չշփոթեք շրջանի հետ/:

Ռուսները , ամերիկացիները ու մնացած բոլոր պետությունները մի կողմ դնենք, բայց Ադրբեջանը պետքա հասկանա, որ Արցախի հող տվող կամ չտվողը Սերժ Սարգսյանը չէ, Արցախի հողի տերը հայ ժողովուրդն է, որը կյանքում ոչ մի շրջան չի տա, եթե կորցրածը չազատագրի: Արցախի հարցը երկրի ղեկավարների լուծելու հարց չէ, սեղանի շուրջ այդ հարցը չի կարող լուծվի:
Ալիևը , եթե բանակցություն կամ հանդիպում է ուզում , թող մոտենա ցանկացած հայկական դիրքի, թող մոտենա այնտեղ կանգնած զինվորին ու հող կամ շրջան պահանջի՝ զինվորը նրա պատասխանը շատ դիպուկ կտա, հնարավոր է նույնիսկ չսպասի հարցին ու միանգամից մի քանի անգամ պատասխանի:

Էժանագին հոդվածներով ու իրենց կյանքը արդեն ապրած քաղաքագետներով ժողովուրդի մարտունակությունը չես կարող բարձրացնել, այ հրադադար աղերսող վախկոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել