Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, թե կառավարության հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում իրեն քննարկման չեն հրավիրել, ապա հաջորդ նախադասությամբ նշել, թե՝ «ո՞ւմ է հետաքրքիր այդ քննարկումները»:

Ըստ էության, մի կողմից վերջինս տխուր դեմքով ի ցույց է դնում իր նեղացվածությունը, մյուսով՝ ինքն իրեն վատ վիճակից դուրս բերելու համար հայտարարում, թե ո՞ւմ են քննարկումները հետաքրքիր:

Իսկզբանե որպես պերսոն Անդրիասը փոքր ինչ հետաքրքրություն առաջացրեց, սակայն իրականում նա սովորական աբիժնիկ է՝ ով բողոքում է և ընդդիմությունից, և իշխանության առանձին սուբյեկտներից և առհասարակ այս կյանքից:

Անդրիասն ավելի շատ հոգնած է՝ և ֆիզիկապես և առհասարակ, իսկ հոգնածներին կառավարության ծառայողական ավտոմեքնենրի հետ կամ ուտիլ կամ «թոշակի» պետք է ուղարկել՝ ժամանակից շուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել