Աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը փոխել է նաև հասարակական ընկալունակությունը: Ապրիլյան սահմանային դեպքերից հետո հասարակությունն ամեն ինչ սրությամբ է ընկալում և դարձել է ավելի նյարդային, ուստի սպասումներն ու ակնկալիքները պետք է արդարացված լինեն:

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնի դարձավ, որ գործադիրի ղեկավարի նախորդ շաբաթվա հանձնարարականը սկսվել է կետերով իրականացվել:
Պարզվեց՝ պետական համակարգում ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով: Ըստ որում, միայն առաջին փուլում կկրճատվի 797 մեքենա: Քայլեր արվելու են բոլոր նախարարություններում և գերատեսչություններում, բացի ուժայիններից: Կառավարությունը որոշում է մշակելու ծառայողական մեքենաների կրճատման, սպասարկող մեքենաների նպատակային լինելու վերաբերյալ:

Այդ մասին պառլամենտում հայտարարեց նաև ԿԲ նախագահը, նա նշեց, որ ծախսերի կրճատման և օպտիմալիզացիայի հստակ հանձնարարականներ են տրվել, ինչը կազդի նաև դրամավարկային քաղաքականության վրա:

Գործադիրն իր կտրուկ քայլով «ուդառը» վերցնում իր վրա՝ համակարգի ներսում վտանգելով իր հեղինակությունը, որովհետև հեշտ գործընթաց չէ մեծ ծավալի պետական միջոցները «ցփնողներին» զրկել «կայֆերից»:
Այս ամենը, ըստ էության, պետք է հանգեցնի, համընդհանուր համակարգային օպտիմալացման: Ստեղծվել է մի պահ, երբ վերջապես խելքները գլուխները հավաքելով կսթափվեն ու կսկեն որոշակորեն մտածել պետության մասին, պետք է տարբերել անձնական և պետական միջոցներն ու ծախսերը:

Հ.Գ. Տրամաբանական շարունակությունը պետք է լինի մյուս մարմինների համակարգային թեթևացումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել